Ֆորումի նպատակն է ստեղծել կին գրողների համար միջազգային հարթակ, որտեղ նրանք կներկայացնեն իրենց պատմությունները՝ կայացման ճանապարհին իրենց առջև ծառացած մարտահրավերների, անհաջողությունների, հիասթափությունների, դժվարությունների մասին: «Զապելի» ուշադրության կենտրոնում է կին գրողի դերը մշակույթում, հասարակության մեջ և հասարակության դերը կանանց գրականության մեջ:
Ֆորումի ծրագրում տեղ կգտնեն ելույթներ և դասախոսություններ, հարցազրույցներ, պանելային քննարկումներ և այլ միջոցառումներ։