Լեզու:

Առաջարկությունների համար՝ [email protected]

Անուշ Քոչարյան

Գրող

Անուշ Քոչարյանը մասնագիտությամբ մշակութային լրագրող է։ Մագիստրոսի կոչումը ստացել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։  IVLP  Միջազգային առաջնորդների ծրագիր(IVLP) շրջանավարտ է։

Հայաստանում եւ Հայաստանից դուրս ներկայացնում է անհատ արտիստների եւ արվեստագետների, նրանցից մի քանիսի հայաստանյան ներկայացուցիչ-գործակալն է։ «ԱՐԻ» գրական գործակալության գրողներից է:

 

«Եվրոդրամ» («Eurodram») թարգմանված դրամաների 2014 թվականի հաղթողն է (Ֆրանսիա), Նյուրնբերգի պետական թատրոնի գրական մրցույթի 2015 թվականի երկրորդ տեղն զբաղեցրած դրամատուրգը․

Ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, լեհերեն։

 

2012 թվականից մինչ այսօր որպես մշակութային լրագրող հանդես է գալիս «Հետք» էլեկտրոնային պարբերականում։ Դասավանդել է Երևանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտում, Երևանի պետական համալսարանում։ Ներկայումս «Հովեր» պետական կամերային երգչախմբի գլխավոր մենեջերն է, «Սաղսարա» վավերագրական-երաժշտական, մշակութային նախագծի գլխավոր պրոդյուսերը, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի գլխավոր խորհրդականը, «Հետք» էլեկտրոնային պարբերականի մշակութային լրագրող։

 

Հեղինակի հոդվածներ