
- Գտնվելու վայրը «Արմենպրես» մամուլի սրահ
- Սկսելու ամսաթիվը և ժամանակը 03/02/2021 11:00
- Ավարտի ամսաթիվը և ժամանակը 04/02/2021 01:00
Newmag հրատարակչությունը և «ԱՐԻ» գրականության հիմնադրամը սկսում են «Զապել» կին գրողների միջազգային ֆորումը: Գրականմիջազգայինայսհարթակումհանդեսկգանկինգրողներ, այստեղնրանքկներկայացնենիրենցպատմությունները՝կայացմանճանապարհինիրենցառջևծառացածմարտահրավերների, անհաջողությունների, հիասթափությունների, դժվարություններիմասին:
Ֆորումի ուշադրության կենտրոնում է լինելու կին գրողիդերը մշակույթում, հասարակության մեջ և հասարակության դերը կանանց գրականության մեջ: Ֆորումը գործելու է սկզբնական շրջանում առցանց։ Ֆորումի գործունեությանը կարող եք ծանոթանալ www.zabel.am կայքում: Հայ և միջազգային գրողների ելույթները և դասախոսությունները, հարցազրույցները, պանելային քննարկումներն ու այլ միջոցառումները կտեղադրվեն կայքում և սոցիալական էջերում:Նախաձեռնողները նպատակ ունեն ֆորումը հետագայում վերածել նաև փառատոնի:
Խորհրդանշական է, որ ֆորումի ստեղծման հայտարարությունը և առաջիկա ծրագրերը հանրությանը կներկայացվեն փետրվարի 4-ին՝ պոլսահայ նշանավորգրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ ու ազգային-հասարակականանվանիգործիչ Զապել Եսայանի ծննդյան օրը:
Ֆորումի մեկնարկի և առաջիկա անելիքների մասին փետրվարի 4-ին, ժամը 12։00-ին Արմենպրեսի մամուլի սրահում լրատվամիջոցների հետ կհանդիպեն «ԱՐԻ» գրականության հիմնադրամի գործադիր տնօրեն Արևիկ Աշխարոյանը և Newmag հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանը։