Լեզու:

Առաջարկությունների համար՝ [email protected]

Ով ենք մենք

«Զապել» կին գրողների միջազգային ֆորումը նախաձեռնել են Newmag հրատարակչությունը և «Արի» գրականության հիմնադրամը։

Ֆորումի նպատակն է ստեղծել կին գրողների համար միջազգային հարթակ, որտեղ նրանք կներկայացնեն իրենց պատմությունները՝ կայացման ճանապարհին իրենց առջև ծառացած մարտահրավերների, անհաջողությունների, հիասթափությունների, դժվարությունների մասին:

«Զապելի» ուշադրության կենտրոնում է կին գրողի դերը մշակույթում, հասարակության մեջ և հասարակության դերը կանանց գրականության մեջ: Ֆորումի ծրագրում տեղ կգտնեն ելույթներ և դասախոսություններ, հարցազրույցներ, պանելային քննարկումներ և այլ միջոցառումներ։