Լեզու:

Առաջարկությունների համար՝ [email protected]

Նարինե Կռոյան

Արձակագիր

Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, գրել սկսել է հասուն տարիքում: Հրատարակվել է «Գարուն» և «Նարցիս» ամսագրերում, մի շարք անթոլոգիաներում: Առաջին ժողովածում հրատարակել է 2010 թվականին: Այժմ ունի հինգ հրատարակված գիրք, այդ թվում՝ հեքիաթներ, պատմվածքների և վիպակների ժողովածուներ:  Ունի բազմաթիվ գրական մրցանակներ, այդ թվում՝ «Նարցիս» ամսագրից (2012թ.), «Արձակ 2013» և «Օրանժ գրքի մրցանակի» 2011 և 2013 թթ.-ի պատմվածք և վիպակ անվանակարգերի հաղթող: Այժմ բնակվում է իր ծննդավայրում, Վանաձոր քաղաքում, դասավանդում է Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում և շարունակում է ակտիվ ստեղծագործական գործունեությունը: 2014թ.-ին դարձավ 1-ին գրական գործակալության կազմակերպած կին գրողների «Գույն» գրական մրցանակի հաղթողներից մեկը և համալրեց գործակալության հեղինակների ցանկը: Այժմ աշխատում է իր առաջին վեպի վրա:

«Դանիելը» հեղինակի առաջին վեպն է:

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դառնածիններ (վիպակներ և պատմվածքներ), Երևան, «Անտարես», 2014, (XXI. մատենաշար)։

Ցեցի դեղը, Երևան, Ակտուալ արվեստ, 2014։

Շների համաստեղությունը, Երևան, Անտարես, 2012։

Ճարճատուկի ծաղիկը (պատմվածքներ, վիպակներ), Վանաձոր, ՍԻՄ տպագրատուն, 2011։

Հեքիաթներ փոքր մեծերի և մեծ փոքրերի համար (հեքիաթներ), Վանաձոր, ՍԻՄ տպագրատուն, 2010։

facebook
Twitter
Follow