Լեզու:

Առաջարկությունների համար՝ [email protected]

Մարինե Պետրոսյան

Բանաստեղծ

Բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը (ծնվ.1960թ., Երևան) հայերեն բանաստեղծական 6 ժողովածուի և էսսեների մեկ գրքի հեղինակ է։ Պետրոսյանի գրական ճանապարհի սկիզբը համընկնում է Հայաստանի խորհրդային ժամանակաշրջանի ավարտի հետ։ Առաջին բանաստեղծական շարքը լույս է տեսել «Գարուն» ամսագրում 1987 թ., իսկ առաջին գիրքն՝ արդեն անկախ Հայաստանում՝ 1993 թ.: Այդ գրքի բանաստեղծությունները շվեյցարացի բանաստեղծ և թարգմանիչ Վահե Գոդելը թարգմանեց ֆրանսերեն, և ընդամենը երկու տարի անց Comp’Act հրատարակչությունը Ֆրանսիայում հրատարակեց Պետրոսյանի J’apporterai des pierres գիրքը։ Պետրոսյանի երկրորդ գիրքը՝ «Կանոնական պատմությունները», Երևանում լույս տեսավ 1998 թ.:

Օտար լեզուներով շատ թարգմանված հայ գրողներից է, ունի գրքեր թարգմանաբար հրատարակված Ֆրանսիայում, Արգենտինայում, Կատալոնիայում։

Նրա ֆրանսերենով գրքերը արժանացել են դրական գրախոսականների Ֆրանսիայի և Բելգիայի գրական մամուլում, այդ թվում՝ ֆրանսիական հայտնի Լը Մոնդ պարբերականում: Ունի բազմաթիվ հրապարակումներ արտասահմանյան գրական մամուլում և ժողովածուներում: Նաև թարգմանում է, հիմնականում՝ անգլերենից հայերեն, հայերենից անգլերեն:

Մարինե Պետրոսյանը գրում է նաև տեսական-գրաքննադատական էսսեներ, մասնավորապես հիշարժան է նրա «Անտիպոեզիա, կամ երբ բանաստեղծը չի փնտրում ալիբի» էսսեն:

facebook
Twitter
Follow

Հեղինակի հոդվածներ