Լեզու:

Առաջարկությունների համար՝ [email protected]

Աննա Աստվածատուրյան Թերքոթ

Գրող

Աննա Աստվածատուրյան Թերքոթն (ծնվ. 1978) ամերիկահայ գրող և բարերար է։ Ծնվել է Բաքվում, 1990 թվականին Բաքվի ջարդերի ժամանակ տեղափոխվել է Հայաստան։ Կարճ ժամանակ անց ընտանիքով մեկնել և հաստատվել է Միացյալ Նահանգներում։ Աննա Աստվածատուրյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2021 թվականին դարձել է առաջին փախստական կինը, որն ընտրվել է Ուեստբրուկի քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնում։ Աստվածատուրյանը միջազգային իրավունքի և ադրբեջանական հայատյացության թեմաներով դասախոսել է ԱՄՆ տարբեր նահանգներում։ Տարիներ շարունակ Աննա Աստվածատուրյան-Թերքոթը Հայաստանի և Արցախի բնակչների համար մի շարք մարդասիրական ծրագրեր է նախաձեռնել։ 2013 թվականին արժանացել է Մխիթար Գոշ մեդալի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի երախտագիտության մեդալի։ 2020 թվականին հիմնել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը, որի շրջանակում ընդլայնել է բարեգործական գործունեությունը հետպատերազմյան Արցախում։

facebook
Twitter
Follow

Հեղինակի հոդվածներ