Լեզու:

Առաջարկությունների համար՝ [email protected]

Վալերի Մանտո

Գրող

Լրագրող և գրող Վալերի Մանտոն (ծնվ.1985) 2008-2013թթ. աշխատել է ֆրանսիական հայտնի «Շառլի Հեբդո» շաբաթաթերթում։ Այժմ բնակվում է Մարսելում և Ստամբուլում։

«Հանգիստ և խաղաղ» իր առաջին վեպը Վալերին գրել է որպես ինքնակենսագրություն` ողողված անձնական հիշողություններով և հավաքական դրամայով, որտեղ պատմում է, թե ինչպես է բռնությունը հանկարծ ներխուժում  առօրյա կյանք:

«Ակոսը» նրա 2-րդ վեպն է։ Այս վեպում Վալերին վարպետորեն միահյուսել է որոշ ժանրեր՝ գեղարվեստական ինքնակենսագրությունը, ռեպորտաժը, քաղաքական սատիրան ու սիրավեպը։ Հեղինակը Մարսելից Ստամբուլ է մեկնում հանդիպելու նախկին ընկերուհուն, ձախ հայացքների տեր ընկերներին, յոգայի ուսուցչին։ Նա բախվում է զղջման ալիքին ու է՛լ ավելի մեծ զայրույթի:

Թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության տարելիցի օրը՝ հունվարի 19-ին, ֆրանսիացի գրողը ժամանեց Հայաստան ու մասնակցեց  իր «Ակոս» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին։ Վեպի հայերեն հրատարակությունն իրականացրել է Newmag-ը՝ Ֆրանսիական ինստիտուտի՝ հրատարակությունների աջակցության ծրագրի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: Մեր երկրում Ֆրանսիայի դեսպանատունն ու Newmag-ը կազմել էին հագեցած և հետաքրքիր ծրագիր, որոնցից մի մասը հանրային են։

Գրաքննադատները «Ակոսը» կոչել են բացառիկ ուշագրավ գրական գործ։ Իսկ ֆրանսերենով լույս տեսած վեպն արժանացելէ ֆրանսիական հայտնի «Ռենոդո» գրական մրցանակին, դարձել ֆրանսիական բեսթսելլեր։

Մատենագրություն

«Հանգիստ և խաղաղ», Calme et Tranquille, E’ditions Le Tripode [fr], 200 p., 2016

«Ակոս», Le Sillon, Le Tripode, 2018

Մրցանակներ

Ռենոյի մրցանակ – 2018, «Ակոս»

«Հայաստանի նորություններ» ամսագրի գրական մրցանակ – 2018, «Ակոս»

Մրցանակներ

Ռենոյի մրցանակ – 2018, «Ակոս»

«Հայաստանի նորություններ» ամսագրի գրական մրցանակ – 2018, «Ակոս»

facebook
Twitter
Follow

Հեղինակի հոդվածներ