Լեզու:

Առաջարկությունների համար՝ [email protected]

Սյունե Սևադա

Գրող

Սյունե Սևադան գրող է, լրագրող և էսսեիստ: Ծնվել է 1995 թ.-ին և առաջին անգամ հրատարակվել է պատանեկան տարիներին: 2010 թվականից Սևադան բացել է իր սեփական բլոգը, որտեղ նա հրապարակում է իր պատմվածքները: Սևադան լայն ճանաչում է ձեռք բերել սոցցանցերում՝ իր ակտիվ և ստեղծարար գործունեության շնորհիվ․ նա ունի մի քանի հազար հետևորդ և ընթերցող երիտասարդ ընթերցողների շրջանակներում։ Այնուհետև, մի շարք գրական ամսագրեր, ինչպիսիք են «Գրանիշը», «Գրեթերթը» և «Անդին», նույնպես հրատարակում են Սևադայի ստեղծագործությունները: Երկու տարի անընդմեջ նրա պատմվածքները զբաղեցնում են ճանաչված «Գրանիշ» առցանց ամսագրի ամենաշատ ընթերցված ստեղծագործությունների շարքը: 2017-ին Սևադայի «Կարմիրը» պատմվածքը հրատարակվեց թարգմանված ժամանակակից գրականության ֆրանսիական  անթոլոգիայում: 2019-ին՝ լույս տեսավ նրա առաջին գիրքը՝ «Կախվածությունը», որը պատմվածքների ժողովածու է:

 

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Կախվածություն», կարճ պատմվածքներ, 2018 թ․

Rouge, Les femmes (se) racontent, անտոլոգիա, Editura Universităţii din Bucureşti, 2017 թ.

facebook
Twitter
Follow

Հեղինակի հոդվածներ