Սուսաննա Հարությունյան
Սուսաննա Հարությունյանը Հայաստանի ամենահեղինակավոր կին գրողներից է՝ ունենալով 8 հրատարակված գրքեր և բազմաթիվ պատմվածքների ժողովածուներ: Նրա ստեղծագործություններն առանձնանում են անակնկալ անցումներով, տրամադրություն ու իրավիճակ են փոխում, ընթերցողի մեջ առաջացնում սպասման լարվածություն: 2016-ին Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» վեպն արժանացելէ ՀՀ նախագահի մրցանակի։ Վեպում հեղինակը մի նոր տեսանկյունից է անդրադառնում Ցեղասպանությունից փրկվածների հետագա ողբերգությանը: Մարդիկ այստեղ երկրորդ կյանք են ստանում, ասես իսկապես հարություն են առնում, բայց առաջին կյանքի սարսափները երբեք չեն լքում նրանց: Գրողն ստեղծում է իրականի ու առասպելականի սահմանին գտնվող մի պատմություն։
Սուսաննա Հարությունյանի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, պարսկերեն, հունարեն, ռումիներեն, ադրբեջաներեն, գերմաներեն, ղազախերեն և այլ լեզուներով:
Մատենագրություն
«Ագռավները Նոյից առաջ», վեպ, 2015 թ․
«Խմբանկար մեռյալներով ու անմահներով», 2013 թ․
«Քարտեզ առանց ցամաքի ու ջրերի», կարճ պատմվածքներ և վիպակ, 2010 թ․
«Խոսքնաշնանմասինէ», կարճ պատմվածքներ և վիպակ ,2009 թ․
«Ժառանգաբար փոխանցվող գարուն», կարճ պատմվածքներ և վիպակ, 2007 թ․
«Լուրեր կյանքից», կարճ պատմվածքներ և վիպակ, , 2006 թ․
«Դարավերջի երկուշաբթին», կարճ պատմվածքներ, 2002 թ․
«Հավերժությունը», կարճ պատմվածքներ, 1996 թ․