Նենսի Գրիգորյան
Նենսի Գրիգորյանը արձակագիր է: Նա «Զաբել», «Հացի ու կրակի երազներ» և «Այնտեղ եղած ամբողջ լույսը» վեպերի հեղինակն է։ Վեպերի կենտրոնական թեման հետեղեռնյան հայկական սփյուռքի վերապրումներն են: Նենսիի ստեղծագործությունները թարգմանվել են արաբերեն, արևելահայերեն, դանիերեն, հոլանդերեն, գերմաներեն, եբրայերեն և թուրքերեն: Նրա վերջին գեղարվեստական նախագիծը վեպ է Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին Բեյրութում ապրող հայերի մասին:
Նենսի Գրիգորյանը ծնվել և մեծացել է Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում, որտեղ հաճախել է Հայ եղբայրների եկեղեցու և Ուոթերթաունի հանրային դպրոցները: Արվեստի բակալավրի աստիճան է ստացել Դարտմութ քոլեջի համեմատական գրականության ոլորտում, ինչպես նաև Բանաստեղծական արվեստի մագիստրոսի կոչում Կոլումբիայի համալսարանից:
Նենսիի էսսեներն ու բանաստեղծությունները հրատարակվել են Guernica, Parnassus, Minnesota Review, The Mississippi Review, Witness և այլ ամսագրերում։Նա դասավանդել է Բարնարդում, Կոլամբիայի, Ռատգըր, Յեյլի և Նյու Յորքի համալսարաններում, ինչպես նաև ստեղծագրության դասընթացներ է անցկացրել Նյու Յորքի հանրային դպրոցներում՝ ուսուցիչների և գրողների հետ համատեղ և Պաղեստինի Բիրզեյթի համալսարանում։
Ի թիվս այլ մրցանակների`Նենսին ստացել է Նյու Յորքի Արվեստի հիմնադրամի կրթաթոշակ։ Նա «Անահիտ» գրական մրցանակի և Նոր Անգլիայի պոեզիա ակումբի Դանիել Վարուժանի մրցանակի դափնեկիր է, Հայաստանի գրողների միությունից արժանացել է ոսկե շքանշանի։ Նա Կոլումբիայի համալսարանի սոցիալական տարբերության ուսումնասիրման կենտրոնի Women Mobilizing Memory կրթաթոշակին է արշանացել, ինչպես նաև եղել է Նյու Յորքի համալսարանի Գևորգյան կենտրոնի գրողների կեցության ծրագրի մասնակից:
1989-1999 թվականներին Գրիգորյանը աշխատել է եվրոպական հրատարակիչների գրական սկաուտ: 2003-2016 թվականներին աշխատել է CODEPINK Կանայք հանուն խաղաղության կազմակերպությունում, ինչպես նաև վեց տարի Արարատ պարբերականի խմբագրական խորհրդում և տասնհինգ տարի՝ «Էյ Թի Փի»-ի (Armenia Tree Project) գործադիր կոմիտեում։ Այժմ Նենսին հանդիսանում է Հայագիտական հետազոտությունների ազգային ասոցիացիա խորհրդի անդամ։ Նենսին ՓԵՆ Ամերիկյան կենտրոնի և Ամերիկայի ժողովրդավարական սոցիալիստների կազմակերպության անդամ է։
Ապրում է Նյու Յորկում իր ամուսնու, Ջեյմս Շամուսի հետ, որը կինոարտադրող է, սցենարիստ և պրոֆեսոր։ Ունի երկու չափահաս զավակ։