Լեզու:

Առաջարկությունների համար՝ [email protected]

Դեֆնե Սուման

Գրող

Դեֆնե Սումանը ծնվել է 1974 թվականին, Ստամբուլում: Մեծացել է Պրինկիպո կղզում, Բոսֆորի համալսարանում ուսանել է սոցիոլոգիա, այնուհետև ստացել է սոցիոլոգիայի մագիստրոսի կոչում: Աշխատել է ուսուցիչ Թաիլանդում և Լաոսում։ Այստեղ նա ուսումնասիրել է Հեռավոր Արևելքի փիլիսոփայությունը և առեղծվածները: Ավելի ուշ Դեֆնեն շարունակում է ուսումն ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում։

2011թ-ի հրատարակված նրա առաջին գիրքը՝ «Կապույտ անտառը»,  ճամփորդական գրառումների ժողովածու է: Դրան հաջորդեց «Պահմտոցի» վեպը, որն անդրադառնում է Թուրքիայի ժամանակակից և պահպանողական շերտերի բևեռացման խնդիրներին: 2015թվականին Դեֆնե Սուման հրատարակեց «Փոխառված ժամանակներ» վեպը, որտեղ նկարագրել է կոսմոպոլիտ Օսմանյան Զմյուռնիայի կործանումը: Գործը նույն օրը լույս տեսավ նաև Հունաստանում՝ «Շեհերազադեի լռությունը» վերնագրով։ Դրան հաջորդեց «Ամռան տապը» վեպը, որն անդրադառնում է Թուրքիայի բաց վերքերից մեկին՝ Կիպրոսի թեմային: Գիրքը լույս տեսավ միաժամանակ  և՛ Թուրքիայում, և՛ Հունաստանում։

14 լեզվով թարգմանված «Նախաճաշի սեղանը» վեպում Դեֆնե Սումանը շարունակում է ուսումնասիրել իր նախորդ վեպերում գերակշռող թեմաներն ու սյուժեները՝ դրանք ընթերցողին ներկայացնելով նոր անկյան ներքո և նոր հարթություններով:

Դրանցից ամենաուշագրավն են հավաքական հիշողությունն ու մոռացությունը, տրավման, անձնական և սոցիալական մակարդակներում, ճշմարտության ճնշումն ու բացահայտումը, ինքնությանը վերաբերող հարցերը՝ լեզվի և ինքնության միջև կապը, քողարկված ինքնությունը և ինքնության ճկունությունը:

Ավելին՝ Սումանի վեպերն ուսումնասիրում են հակամարտությունը «ես»-ի բազմակողմ գաղափարի և միաձույլ կառուցված ազգային ինքնության միջև: Աքսորի ու տեղահանության, փոքրամասնության դիրքերից խոսելու պարադիգմները միահյուսված են Դեֆնեի վեպերի թեմաների հետ։

 

facebook
Twitter
Follow

Հեղինակի հոդվածներ