Լեզու:

Առաջարկությունների համար՝ [email protected]

Կարինե Խոդիկյան

Դրամատուրգ

Կարինե Խոդիկյանը ճանաչված դրամատուրգ է, սցենարիստ, գրող և լրագրող: Նա «Գարուն» ամսագրի գեղարվեստական գրականության և բանաստեղծությունների բաժնի խմբագիրն էր ավելի քան 12 տարի, իսկ 2011 թվականից հանդիսանում է գլխավոր խմբագիր: Աշխատել է որպես մշակույթի փոխնախարար։ Ներկայումս վարում է հաղորդում Հանրային հեռուստատեսությունում։ Խոդիկյանի պիեսները բեմադրվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ուկրաինայում: Նա հրատարակել է պիեսների երկու ժողովածուներ և պատմվածքների գիրք և աշխատում է իր հեգնական դետեկտիվ վեպի վրա: Կարինեն մի շարք մրցանակների և պարգեվների դափնեկիր է, ինչպիսինն են «Պատմություններ առանց սահմանի» միջազգային դրամատուրգիական մրցանակաբաշխության 1-ին մրցանակ, «Տարվա լավագույն գրող» 2013թ․, 2014թ․, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի Ֆորում Թատրոնի փոքրածավալ պիեսների մրցույթ. 1-ին մրցանակ, «Երկրորդ կտակը»՝թատերական միջազգային փառատոնի դափնեկիր, «Արմմոնո» թատերական միջազգային փառատոնի «Լավագույն ներկայացում» մրցանակ, 2004թ․, 2005թ․, «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալևայլն։

 

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Մեծեռագրություն», կարճ պատմվածքների ժողովածու, 2րդ հատոր, 2017 թ․

«Մեծ եռագրություն», պիեսներ, 2-րդ հատոր, 2014 թ․

“Մեծ եռագրություն” պիեսներ, 1-ին հատոր, 2013 թ․

«Իմ դասականները», պիեսներ, 2011 թ․

«Վերադառնումեմ, մոռացեք», աուդիոգիրք, 2011 թ․

«Պիեսներ», անգլերեն լեզվով հրատարակում, 2008 թ․

«Խաղի ժամանակը», 2004 թ․

«Երկու պիես», 2003 թ․

«Մեռյալ սիրո փողոցը», կարճ պատմվախքներ և պիես, 2001 թ․

«Պիեսներ», 1997 թ․

facebook
Twitter
Follow

Հեղինակի հոդվածներ