
Էլենա Ֆերանտե
Գրող
Էլենա Ֆերանտե կեղծանվամբ ներկայացող իտալացի գրողը ծնվել է Նեապոլում, 1943-ին: Հեղինակել է 10-ից ավելի գիրք: Ֆերանտեի անանուն գրքերը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին, երբ The New York Times-ն անդրադարձավ հեղինակին` փորձելով բացահայտել նրա ինքնությունը:
Ֆերանտեն չունի լուսանկարներ և հարցազրույցներ է տալիս միայն փոստով:
Նույնիսկ նրա խմբագիրն ու հրատարակիչը չեն տեսել ու չեն ճանաչում հեղինակին: Ենթադրվում է, որ Ֆերանտեն ամուսնացած է և երեխաներ ունի: