Լեզու:

Առաջարկությունների համար՝ [email protected]

Նինո Հարաթիշվիլի

Գրող

Բազմաթիվ մրցանակակների արժանացած գրող, թատերագիր և բեմադրող Նինո Հարատիշվիլին ծնվել է 1983 թ. Վրաստանում։ Ապրելով երկու տարբեր աշխարհներում ու յուրաքանչյուրն իր լեզվով` նա տասներկու տարեկանից սկսել է գրել ինչպես գերմաներեն, այնպես էլ վրացերեն:

2010թ.-ին Նինոյի առաջին «Յույա» (Juja) վեպը, իսկ 2018թթ.-ին «Կատուն և գեներալը» (Die Katze und der General) վեպն առաջադրվել էին Գերմանական գրքի մրցանակին։ 2011թ.-ին «Իմ նուրբ երկվորյակը» (Mein sanfter Zwilling) վեպն արժանացել է Independent Publishers’ Hotlist մրցանակին: «Ութերորդ կյանք» (Das achte Leben/FürBrilka/) վեպի գերմաներեն հրատարակությունը բեսթսելլեր դարձավ և արժանացավ Աննա Սեգերսի մրցանակին, Լեսինգի մրցանակի կրթաթոշակին և 2018 թ.-ի Բերտոլտ Բրեխտի մրցանակին: Վեպն արդեն ընդգրկվել է Հոլանդիայի, Լեհաստանի և Վրաստանի հրատարակությունների լավագույն բեսթսելլերների շարքում: Այն  թարգմանվել է տարբեր լեզուներով՝ իտալերեն, ֆրանսերեն, լեհերեն և հունարեն:

 

Մատենագրություն

  • «Ութերորդ կյանքը» (Բրիլկայի համար), 2014թ.
  • «Զայրույթ», 2011թ.
  • «Իմ նուրբ երկվորյակը», 2011թ.
  • «Յույա, 2010թ.
  • «Վրաստան» (համահեղինակ Լիվ Սթեյն) 2009թ.
facebook
Twitter
Follow

Հեղինակի հոդվածներ