
Սալի Ռունի
Սալի Ռունին (ծնվ. 1991 թ.) իռլանդացի գրող է ու սցենարիստ, ապրում է Դուբլինում: Կարիերան սկսել է գրական ամսագրերում տպագրվելով: Նրա առաջին՝ «Զրույցներ ընկերների հետ» վեպը հրատարակվել է 2017-ին: Մեկ տարի անց լույս է տեսել «Նորմալ մարդիկ» վեպը։ Սիրավեպի հիմքում Ռունիի «Բուժարանում» պատմվածքի երկու գլխավոր հերոսների պատմությունն է:
2018-ի հուլիսին «Նորմալ մարդիկ» վեպը ներկայացվել է Man Booker Prize մրցանակին, նույն տարում ճանաչվել«Տարվա իռլանդական վեպ»։ 2019-ին հաղթել է Costa Novel Awards-ի «Վեպ» անվանակարգում: Ներկայացվել է«Դիլան Տոմաս» ու Կանանց գրական մրցանակների:Վեպի հիման վրա 2020-ին նկարահանվել է «Նորմալ մարդիկ» հեռուստասերիալը։