Գրքերի կախարդական աշխարհը
Ինչքան ես ինձ հիշում եմ, գրականությունը եղել է կյանքիս ամենակայուն արժեքներից մեկը: Ինչ ինձ հիշում եմ, ինձ համար միշտ գոյություն է ունեցել մի կախարդական գրքերի աշխարհ, ուր կարող եմ յուրաքանչյուր պահ փախչել, յուրաքանչյուր պահ սուզվել այդ աշխարհը: Ինձ համար դա ոչ միայն փախուստ էր, այլև փրկություն:
«Ես եմ գլուխը, և ես չպետք է որևէ մեկի պարանոցն առաջ ու հետ շրջեմ»
Ինձ շփոթեցնում էր այն, որ կանայք ավելի թույլ ու անպաշտպան էին երևում, քան նրանք իրականում կային: Խնդիրն այն էր, որ նրանք երբեք բացահայտ չէին ընդունում, որ ունեն այդ գերբնական ուժը: Որոշումների կայացման, ինքնորոշման և ուժի դաշտը միշտ վերապահված էր տղամարդկանց, երբեմն նույնիսկ այն դեպքերում, երբ նրանք բացակայում էին: Ասես, նրանք չէին համարձակվում անել այն, ինչ կարող էին ու միշտ արել էին:
Մի ասացվածք կար, որն ինձ բարկացնում էր նույնիսկ մանկության տարիներին, համաձայն որի՝ «տղամարդը գլուխն է, կինը ՝ պարանոցը, և նա այն շրջում է այնտեղ, որտեղ ուզում է»: Ես այնքան հաճախ եմ վիճել այս նախադասության շուրջ: Երբեք չեմ հասկացել, թե ինչու են կանայք ստիպված կրկնել նման ասացվածքները, ինչու երբեք չէին կարող ասել. «ես եմ գլուխը, և ես չպետք է որևէ մեկի պարանոցն առաջ ու հետ շրջեմ»:
Երկար ժամանակ պահանջվեց մինչև ես համարձակվեցի ասել. «այո՛, ես գրող եմ»
Ես սիրում եմ գրականությունը: Ես հավատում եմ նրա ահռելի, երբեմն բուժիչ ուժին: Ես հավատում եմ հեքիաթներին: Ես հավատում եմ պատմությունների միջոցով բուժվելուն։ Ես հավատում եմ ընդհանուր հարցադրումների միջոցով մերձեցմանը: Ամենից առաջ ես հավատում եմ այն խիզախությանը, որ դու պետք է ունենաս որպես արվեստագետ. խիզախություն և բացվելու պատրաստակամություն, որպեսզի խոցելի դառնաս:
Երկար ժամանակ պահանջվեց մինչև ես համարձակվեցի ասել. «այո՛, ես գրող եմ»:
Գերմանացի գրողների մասնակցությունը ֆորումում հնարավոր է դարձել Երևանում «Գյոթե կենտրոնի» հետ գործակցությամբ։