Ես պուճուր աղջիկ էի
մազերս երկար էին
արև էր
ամառ էր
Արաբկիրի մեր փողոցում
թութը հասել էր
Բարձրացա ծառը
որ թութ ուտեմ
ու հանկարծ ծառի վրայից
փողոցի ծայրին
տեսա մամայիս
աշխատանքից
տուն էր գալիս
Մա-մա—գոռացի—
տես
թութը հասել ա
Բայց մամաս
չուրախացավ
Մամաս լուռ ու երկար
եկավ եկավ
ու հանկարծ ներքևից
ցածր ձայնով
ասեց—
Մարինե
իջացրու ինձ էս ծառից
—