«Այրվող բանաստեղծ» եռալեզու գրական օրերը Երևանում կազմակերպվել են՝ հիմքում ունենալով առանցքային այս նպատակները: Հայաստանի և Վրաստանի ՓԵՆ ակումբների գործակցությամբ ստեղված գրական ու մշակութային միջոցառումներին մասնակում են հայ և վրացի գրողներ, որոնք ստեղծագործել են անկախության շրջանում: Ծրագրի մասնակից Նանա Աբուլաձեն Գրենք Հայաստանում ծրագրի շրջանավարտ է, դեբյուտային Ակումի վեպը լույս է տեսել 2020-ին և արդեն հասցրել է Վրաստանում երկու հեղինակավոր գրական մրցանակի արժանանալ: Վեպը բարձրացնում է գենդերային խտրականության խնդիրը:
Նանա Աբուլաձե, գրող, Վրաստան. «Կարևոր է անդրադառնալ կանանց մասին կարծրատիպերին: Ցույց տալ, որ կայանք միայն այն չեն, ինչ եթադրում է հասարակությունը: Նկատի ունեմ՝ պետք է օգնել կանանց գտնել իրենց տեղը: Չեմ կարծում, որ որևէ գրող կարող է լուծել այս հարցը, բայց մենք կարող ենք փոքր քայլ անել դեպի կարծրատիպերի հաղթահարում»:
Գենդերային խնդիրների մասին գրում է նաև ժամանակակից վրացի գրող Թամթա Մելաշվիլին. «Չեմ կարծում, որ ես առաքելություն ունեմ: Գրողներն առաքելություն չունեն: Գրելը ինքնաարտահայտվել եմ համարում, և այլ կանանց ձայները լսելի դարձնելու միջոց: Հայաստանն ու Վրաստանը նման են: Դուք ունեք ֆեմիսիտական ազդեցիկ դեմքեր՝ Շուշանիկ Կուրղինյան, Զաբել Եսայան: Մեզ մոտ նույնպես կան այդպիսի դեմքեր»:
Թամթա Մելաշվիլին նկատում է՝ Հայաստանը և Վրաստանը բազմաթիվ ընհանրություններ ունեն, նման են նաև խնդիրները, իսկ լուծումներ փնտրելու ճանապարհին գրողների դերը շատ կարևոր է. «Մենք հարևաններ ենք, երկուսս էլ փորձում ենք գտնել մեզ մեր տեղն աշխարհում: Եվ գրողները նույնպես այդ գործընթացի մաս են: Որպես գրող՝ ես փորձում եմ բարձրացնել խնդիրներ, որոնք մակերեսի վրա չեն. թաքցված են, բայց դրանք կան»:
Փեն մշակութային կենտրոնի ներկայացուցիչներին հյուրընկալել է նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը: Վրացի գրողները կարևորել են հայ-վրացական մշակութային կապերի շարունակական զարգացումը, նախագահ Խաչատուրյանն էլ պատրաստակամություն է հայտնել աջակցել մշակութային եկխոսության կայացմանը: