
Գրող և ֆոտոլրագրող Ռուբինա Մարկոսեանն աշխատել է մի շարք լրատվամիջոցներում, այդ թվում՝ «Արմենիա» հեռուստաընկերությունում։ Եղել է Քուվեյթ հեռուստաընկերության լիբանանյան թղթակիցը, ՍիվիլՆեթ-ի անգլերեն բաժնի խմբագիր:
«ԱՐԻ գրականության հիմնադրամը» (Հայաստան) Kalem Kultur կազմակերպության (Թուրքիա) հետ համատեղ անցկացրեց «Վավերագրելով իրողությունը. գեղարվեստական գրականություն/լրագրություն» նախագիծը։ Ծրագրի հիմնական թիրախային խմբերն էին Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ գրողներն ու լրագրողները։
Նախագիծը միտված էր նպաստելու Հայաստանի և Թուրքիայի նոր սերնդի գրողների և լրագրողների միջև շարունակական երկխոսությանը՝ նրանց համար հաղորդակցման և համագործակցության հարթակ ստեղծելու միջոցով: Կայացած գրողներ և լրագրողներ Թուրքիայից և Հայաստանի վարեցին «Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարը և լուսաբանվեցին «Զապել» կին գրողների միջազգային ֆորումում։