Գրող լինելու առավելությունը
Ես աշխատում եմ, միգուցե, չինովնիկի նման. արթնանում եմ և սկսում գրել ժամը 8-ին, շատ սուրճ եմ խմում և գրում ու կարդում մինչև կեսօրվա ընդմիջումը, այնուհետև նորից աշխատում:
Կարծում եմ, որ իմ աշխատանքում հետաքրքիրն այն է, որ ես կարողանում եմ կարդալ այն, ինչ ուզում եմ, որ կարողանում եմ ավելի ու ավելի խորանալ թեմաների մեջ, և որ ես ազատություն ունեմ ընդլայնելու իմ ուսումնասիրություններն այնքան, որքան ցանկանամ:
Իհարկե, ես ստիպված էի երկար ժամանակ աշխատել, սկսած իմ առաջին վեպից։ Ես բավականաչափ գումար չունեի, որ շատ ուսումնասիրություններ անցկացնեի և դրան ժամանակ տրամադրեի: Ես ստիպված էի այն արագ ավարտել: Այսպիսով, սրանք առավելություններ են, որոնք ավելանում են իմ յուրաքանչյուր նոր հրատարակած գրքի հետ։
Իմ խորհուրդները երիտասարդ գրողներին
Եղեք ինքնավստահ: Կարծում եմ ՝ դա ամենակարևորն է: Լուրջ վերաբերվեք ինքներդ Ձեզ և ձեր ժամանակին: Պատկերացրեք, որ Դուք գրող եք: Բայց պատկերացնելը չի նշանակում նստել սրճարանում, մտածել, որ, եթե գրող լինեիր, կնստեիր այստեղ : Կամ ինչ հրաշալի կլիներ, որ Սարտրը կամ Սիմոնե դե Բովուարը լինեիք, հրա՛շք։ Ոչ, պարզապես պատկերացրեք ինքներդ Ձեզ աշխատելիս, թե ինչպես եք գրում հանդիսատեսի համար, ինչպես եք հասնում ինչ-որ բանի և որ Դուք ունեք ընթերցողներ և որ Դուք ունեք ոչ միայն ուժ, այլ նաև պատասխանատվություն, որ ձեր գրածը մարդկանց հասնի:
Դա պետք է մենախոսություն չլինի, այն պետք է հասնի հանդիսատեսին։ Այնպես որ, ես կարծում եմ, որ դա մի բան է, որը կարող է Ձեզ ավելի ուժեղ դարձնել և, իհարկե, ավելի քննադատորեն վերաբերեք ձեր գրածին:
Եվ մյուս առաջարկն այն է, որ պետք է շատ կարդալ, քանի որ գրքերից և գրականությունից, արդեն առկա պատմություններից և գրականության մեջ մեր ունեցած մեծ ավանդույթներից, այլ ոչ միայն ձեր սեփական երևակայությունն օգտագործելով եք սովորում գրել:
Գերմանացի գրողների մասնակցությունը ֆորումում հնարավոր է դարձել Երևանում «Գյոթե կենտրոնի» հետ գործակցությամբ։