Newmag հրատարակչությունը և «ԱՐԻ» գրականության հիմնադրամը սկսում են «Զապել» կին գրողների միջազգային ֆորումը: Գրական միջազգային այս հարթակում հանդես կգան կին գրողներ, այստեղ նրանք կներկայացնեն կայացման ճանապարհին իրենց առջև ծառացած մարտահրավերները, անհաջողությունները, հիասթփությունները, դժվարությունները: Խորհրդանշական է, որ ֆորումի ստեղծման հայտարարությունը և առաջիկա ծրագրերը հանրությանը ներկայացվեցին փետրվարի 4-ին՝պոլսահայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս ԶապելԵսայանի ծննդյան օրը: Ֆորումը գործելու է սկզբնական շրջանում առցանց՝ zabel.am կայքում: Ֆորումի մեկնարկի, ընթացքի ու հետագայում նաև «Զապելը» փառատոնի վերածելու մասին Արմենպրեսս մամուլի ակումբում պատմել են «ԱՐԻ» գրականության հիմնադրամի գործադիր տնօրեն Արևիկ Աշխարոյանը և Newmag հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանը:
Զապել Եսայանն ութ տասնամյակ անց հայ գրականություն է վերադառնում՝արդեն որպես հայ կին գրողների գլխավոր խորհրդանիշ: Ամենահայտնի պոլսահայ գրող, հասարակական ու քաղաքական կին գործչի ծննդյան օրն ազդարարվում է «Զապել» կին գրողների միջազգային ֆորումով: «Newmag» հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանը ներկայացնում է, թե ինչու որոշեցին ֆորումը կոչել հենց Զապել Եսայանի անունով. «Զապելն իր ամբողջ գործունեության ընթացքում միշտ վեր է հանել բազմաթիվ հարցեր, պայքարել է որպես հասարակական գուծիչ։ Զապել նշանակում է իրավասու, ճշմարտացի։Նա մեծ տեղ ու դեր է ունեցել գրական ու հասարակական կյանքում։ Եվ պատահական չէր, որ մեր ընտրությունը կանգ առավ հենց նրա անվան վրա»:
Սկզբում պետք է լիներ կին գրողների միջազգայի համաժողովը, կորոնավիուսի պատճառով այն դարձավ նաև օնլայն հարթակ. zabel.am գրական միջազգային հարթակում կներկայացվեն հայ ու արտասահմանցի կին գրողները:
Սկզբում պետք է լիներ կին գրողների միջազգայի համաժողովը, կորոնավիուսի պատճառով այն դարձավ նաև օնլայն հարթակ. zabel.am գրական միջազգային հարթակում կներկայացվեն հայ ու արտասահմանցի կին գրողները: «ԱՐԻ» գրականության հիմնադրամի գործադիր տնօրեն Արևիկ Աշխարոյանի խոսքով, եռօրյա փառատոնի փոխարեն հիմա կլինի մշտական առցանց հարթակ. «Կին գրողներին բերել ուշադրության կենտրոն։ Հայ կին գրողներն ավելի տեսանելի լինեն, նաև համաշխարհային կին գրողներին ներկայացնել հայ ընթերցողներին»։
Հայ ու արտասահմանցի կին գրողների կայացման ճանապարհը, այդ ճանապարհին առաջացած անհաջողությունները, հիասթափություններն ու դժվարությունները, և, իհարկե, գրական ու հասարակական հաջողություններն ու ստեղծագործությունները կլինեն մեկ հարթակում՝ նկատում է Գոհար Մանուկյանը. «Արդեն գործարկվել է zabel.am կայքը։ Կլինեն տարբեր էջեր։ Միջոցառումներ էջում կիմանաք` ինչ դասախոսություններ, քննարկումներ կլինեն։ Հոդված բաժնում կկարդաք, կտեսնեք իրադարձությունների տպագիր ու տեսանյութ տարբերակները։ Հեղինակներ էջ ունենք. Այստեղ կլինեն մեզ հետ գործակցող գրողները»:
Փետրվարին zabel.am ֆորումում հայտարարվում է հայ կին գրողների ամիս, մարտը՝ գերմանացի, իսկ ապրիլը՝ ռուս կին գրողների:
Ընթերցանություն ևս zabel.am կայքում կլինի: Արդեն տպարգրված, հայտնի, մոռացված ստեղծագրություններ ու նաև անտիպներ: Երկլեզու վիրտուալ հարթակի ընթերցողները կին գրողների մասին տեսանյութեր ու նրանց հետ հարցազրույցներ նույնպես կտեսնեն: Իսկ հայ գրողներն իրենց արտասահմանցի գործընկերների հետ երկխոսության հնարավորություն նույնպես կունենան՝ ընդգծում է Արևիկ Աշխարոյանը. «Հայ կանայք շատ են խոսել այդ մասին։ Հայաստանում առաջնային են տղամարդ գրողներին։ Խոսակցությունը կա։Ակտուալ է, այդ խնդիրը կա նաև Գերմանիայում։ Կին գրողներն անտեսված են ավելի շատ։ Հրատարակչական ոլորտում կանայք քիչ են»:
Newmag հրատարակչությունը և «ԱՐԻ» գրականության հիմնադրամն առաջիկայում կներկայացնեն նաև «Զապել» կին գրողների միջազգային փառատոնը, ինչպես որ պլանավորվել էր ի սկզբանե: Մինչև այդ, փետրվարին zabel.am ֆորումում հայտարարվում է հայ կին գրողների ամիս, մարտը՝ գերմանացի, իսկ ապրիլը՝ ռուս կին գրողների: