
Սուսաննա Հարությունյանը Հայաստանի ամենահեղինակավոր կին գրողներից է՝ ունի 8 հրատարակված գիրք և բազմաթիվ պատմվածքների ժողովածուներ: 2016-ին նրա «Ագռավները Նոյից առաջ» վեպն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի։ «Զապելում» գրողը կպատմի՝ ինչ դժվարություններ է հաղթահարել, առաջին գրական գործը երբ և ինչի մասին է գրել, այսօր ինչ խնդիրներ ունի կին գրողը: Այդ օրը կայքում նաև կարող եք ընթերցել նրա լավագույն հոդվածներից մեկը, ծանոթանալ Սուսաննա Հարությունյանի գրական ուղուն: