Ծանոթացե՛ք, Գերմանացի գրող, պոետ և էսսեիստ Նորա Բոսսոնգն է: Ծնվել է 1982 թվականին Բրեմենում։ Գրականություն ուսումնասիրել է Գերմանիայի Գրականության ինստիտուտում, փիլիսոփայություն և համեմատական գրականություն Բեռլինի Հումբոլդտի, Պոտսդամի և Հռոմի Սապիենցա համալսարաններում: Երկար ժամանակ ուսումնասիրել է նաև մշակույթ:
Ստեղծագործել է միշտ, երբ սովորեց գրել ու կարդալ: Սկզբում հորինում էր պատմվածքներ: Միայն տարիներ անց Նորա Բոսսոնգն իրեն համարեց գրող: Նա մի շարք մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Փիթեր Հուխելի մրցանակի, Բեռլինի արվեստի մրցանակի և այլն: Նրա գրքերից մեկը ՝ «Ներգրավվածության կանոնները», 2019 թ թվականին Գերմանական գրքի մրցանակի հավակնորդ/թեկնածու էր։ Նորա Բոսսոնգի ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։
2017թ. ապրիլից Նորան հանդիսանում է PEN գրողների ասոցիացիայի խորհրդատվական խորհրդի անդամ: Աշխատում է Գյոթե ինստիտուտում: Նաև մենթոր է, հաճախ հանդես է գալիս նաև լրագրողական հոդվածներով:
Նորա Բոսսանգի կյանքի նշանաբանը՝ մարդ դադարում է ինքն իր վրա աշխատել, երբ համարում է, որ իր երազանքները կատարված են:
Կարդացեք նաև
Ով է Նորա Բոսսոնգը
Գերմանացի գրողների մասնակցությունը ֆորումում հնարավոր է դարձել Երևանում «Գյոթե կենտրոնի» հետ գործակցությամբ։