«Զապել» ֆորումում պանելային քննարկում է, թեման շատ արդիական է Հայաստանի համար։ Խոսելու ենք պատերազմից տուժած հասարակության և գերմանական ու վրացական գրականության մեջ դրա արտացոլման մասին: Գերմանացի գրողների մասնակցությունը ֆորումում հնարավոր է դարձել Երևանում «Գյոթե կենտրոնի» գործակցությամբ: Գրող, թարգմանչուհի Աստղիկ Սարգսյանի զրուցակիցներն են Նորա Բոսսոնգը` բազմակի մրցանակաների արժանացած բանաստեղծ, գրող ու էսսեիստ և Նինո Հարաթիշվիլին՝գերմանացի գրող վրացական ծագմամբ:
Նինո Հարաթաշվիլիի մանկությունն անցել է հենց 90-ականների վրացական հեղափոխության ժամանակ: Եվ նրա գրականությունում կարելի է տեսնել այդ տարիների ծանր տպավորություններն ու անդառնալի հետքը. «Իհարկե, շատ դաժան և դժվար ժամանակներ էին։ Բայց ես փոքր էի և տեղյակ չէի, թե ինչ է կատարվում: Ինձ համար դա միանգամայն նորմալ էր, ամբողջ այդ քաոսը, կրակոցներն ու տնտեսական վայրիվերումները. դա իմ մանկությունն էր»:
Գերմանացիների մեղքի խնդիրն, իհարկե, առաջնայինն է բազմաթիվ վեպերում, արձակում և դրամաներում: Սակայն հետո նայելով այս ամենին՝ 2021, 2011 կամ էլ 2000 թվականից, մենք տեսնում ենք այս խոստումը` «այլևս երբեք»:
Միայն Գերմանիա տեղափոխվելուց հետո լիովին հասկացավ, թե ինչի միջով է անցել ինքն ու իր երկիրը։ Այդ տարիներին գրեթե 1 միլիոն կանանց 70% -ը լքեց Վրաստանը և դարձավ բուժքույր կամ խնամող։ Երբեմն նույնիսկ անօրինական էին աշխատում, առանց փաստաթղթերի, ապահովագրության. «Օրինակ` գիտակցեցի, թե իմ ծնողների համար որքան դժվար էր այդ ամենը, որովհետև պատասխանություն էին կրում երեխաների համար։ Աշխատանք չկար, գումար չկար, հեռանկար չկար։ Եվ ինչն է իսկապես հետաքրքիր, որ բոլոր այն արժեքները, որոնցով ես դաստիարակվում էի, անհետացան: Հասարակությունը, կարծես, փնտրում էր կամ փորձում էր փնտրել իր նոր ինքնությունը: Դա, հավանաբար, այդ ժամանակահատվածի ամենակարևոր բանն է»:
Գերմանական գրականությունում այդ թեման գալիս է դեռևս Երկորդ համաշխարհային պատերազմից, որը հիմք հանդիսացավ 1945թ.-ից հետո գրված գերմանական գրականության համար. Ըստ Նորա Բոսսոնգի, թեման չի կորցրել արդիականությունը նույնիսկ այսօր. «Գերմանացիների մեղքի խնդիրն, իհարկե, առաջնայինն է բազմաթիվ վեպերում, արձակում և դրամաներում: Սակայն հետո նայելով այս ամենին՝ 2021, 2011 կամ էլ 2000 թվականից, մենք տեսնում ենք այս խոստումը` «այլևս երբեք»»:
Գրականությունը կարող է լինել օգնության ձեռք. քո գրչով թղթին հանձնես զինվորիդ, ժողովրդիդ պատմությունը, ու դրանք տարածես աշխարհով մեկ:
Հետպատերազմյան ճգնաժամում հայտնված երկրներին, այս դեպքում՝ Հայաստանին, երկու գրողներն ունեն իրենց հորդորը: Գրողները պետք է գրեն, տարածեն պատերազմի, հերոսների, նահատակների պատմությունները: Հակառակ դեպքում՝ Հայաստանը կարող է այդպես էլ փակված մնալ իր վախերի, վշտի և հուսահատության մեջ: Իսկ գրականությունը կարող է լինել օգնության ձեռք. քո գրչով թղթին հանձնես զինվորիդ, ժողովրդիդ պատմությունը, ու դրանք տարածես աշխարհով մեկ: