Սկզբում օրագիր էր լրացնում, հետո բլոգ բացեց, իսկ տարիներ անց սկսեց գիրք գրել: Յոգայի ուսուցչուհի, դերասանուհի, սոցիոլոգ, սակայն ի վերջո դարձավ գրող, որի գրի առնի այն պատմությունները, որոնք նախ իրեն են հետաքրքիր: Նա նույնիսկ իր անձնական պատմություններն է հանձնում գրքի էջերին: Ի դեպ, Դեֆնե Սումանի «Նախաճաշի սեղանը» գիրքը «ԷՋ» հրատարակչությունը թարգմանվել է հայերեն:
Դեֆնեն հարցազրույցի ընթացքում պատմել է՝ ինչպես դարձավ գրող, ինչպես օրագիր լրացնելու սովորույթն օգնել գիրք գրել, յոգայով զբաղվելը հասունացրեց նրան որպես կին ու գրող, ինչ խորհուրդներ է տալիս երիտասարդ ստեղծագործողներին:
«Ես սկսեցի գրել, երբ մայրս ինձ նվիրեց առաջին օրագիրս։ Կարծեմ յոթ տարեկան էի, առաջին դասարանում էի սովորում։ Եվ նա ասաց․ «Հիմա դու կարդալ գիտես և գրել։ Սա քո օրագիրն է, դու ամեն օր գրելու ես, և գրանցելու այն ամենն, ինչ անում ես օրվա ընթացքում։ Իսկ ես ենթարկվող երեխա էի և ինչ էլ որ մայրս ասեր, անում էի մինչև դեռահաս դառնալը: Եվ այսպես, ես սկսեցի գրել, և ինձ շատ դուր եկավ գրելը: Ի դեպ, նաև շատ ընթերցասեր երեխա էի։ Միակ երեխան էի: Ապրում էի բազմաբնակարան շենքում, երկու ծնողներս էլ աշխատում էին։ Հաճախ մենակ էի մնում տանը և շատ ազատ ժամանակ ունեի: Եվ այսպես, ես կարդում էի․ և որքան շատ էի կարդում, այնքան ավելի շատ էի ուզում գրել և արտահայտվել: Եվ որոշ ժամանակ անց գրելը ինձ համար դարձավ մտածելու միակ ձևը։ Այսպիսով, եթե ինչ–որ մեկը ինձ իր խնդրից էր պատմում, ինձ անհրաժեշտ էր գնալ իմ սենյակ և գրել, փորձել լուծում գտնել։ Հետո վերադառնում էի այդ լուծումով: Այսպիսով, դա դարձավ մտածելու և մտքերս հավաքելու ձև։ Եվ հետո, ժամանակի ընթացքում, դարձավ նաև սովորություն: Ուր էլ որ գնամ, հետս միշտ ունեմ իմ տետրերը, գրիչները, մատիտները։
2015թ–ին, ես լացում էի գիրքը ձեռքիս՝ չհասկանալով, թե ինչպես կարող էին մերժել այն, որովհետև ես անվերապահորեն հավատում էի գրածիս և հավանում էի գրածս։ Բայց ասեմ ձեզ, որ եթե դուք համոզված եք, որ արել եք հնարավորինը, եթե մի քանի լավ ընթերցող ունեք, ովքեր ասում են, որ գիրքը իսկապես լավն է, ապա ձեզ մնում է պարզապես ավելի շատ պայքարել։ Սա կանանց աշխարհ է: Մենք ավելի ու ավելի ենք ուժեղանում: Սա իսկապես լավ է: Բայց պետք է ավելի շատ պայքարել։ Իսկ մենք մարտիկներ ենք, գիտե՞ք, մենք տղամարդկանցից լավ ենք կռվում։ Որովհետև անում ենք դա վաղ տարիքից և մինչև վերջ։ Սա այն ամենն է, ինչ մենք սովորում ենք՝ պայքարել»: