«Զապել» ֆորումը հյուրընկալել է ճանաչված դրամատուրգ, սցենարիստ, գրող և լրագրող, հրապարակախոս Կարինե Խոդիկյանին: Խոդիկյանն իրեն դրամատուրգ է համարում: Կարծում է, որ երջանիկ են մեծ տերությունների գրողները, վստահ է, որ հայ կին գրողների ձայնը շուտով կլսեն բոլորը, բայց և համոզված է՝ Հայաստանը տղամարդկանց երկիր է: Ձեզ ենք ներկայացնում Կարինե Խոդիկյանի մոնոլոգը:
Ես իմ մասին
Նախ ներկայանամ. Կարինե Խոդիկյան, առաջին հերթին դրամատուրգ, ապա էսսեիստ և իմ կենսագրության մեծ մասը ՝ հրապարակախոս:
Առաջին սեր ու առաջին բանաստեղծություն
Ես գրել սկսեցի 13 տարեկանից: Ինչու եմ դա այդքան հստակ հիշում: Որովհետեւ ես այդ տարիքում հենց առաջին անգամ սիրահարվեցի ու բանաստեղծություն գրեցի: Եվ հետո, ես գրեցի «Լիլիթ» պիեսը:
Փոքր երկրի մեծ գրողներ
Ասեմ, որ երջանիկ են այն գրողները, ովքեր մեծ երկրների քաղաքացի են և գրող: Փոքր երկրի գրողի ճակատագիրը փոքր չէ, բայց ինչ-որ կերպ սահմանափակ է: Հայաստանը տղամարդկանց երկիր է Ալվարդ Պետրոսյանը մի անգամ ասեց, որ Հայաստանը տղամարդկանց երկիր է, և դա ճիշտ է: Դա վատ բան չէ,պարզապես յուրահատուկ է մեր երկրին: Բայց ես արդեն զգում եմ միտում, որ կին գրողներն աստիճանաբար, քայլ առ քայլ, բայց համառորեն և հանդիսավոր կերպով գտնում են իրենց տեղը: Եվ սա մի գործընթաց է, որն այլևս հնարավոր չէ խոչընդոտել կամ կասեցնել: