
- Գտնվելու վայրը Արմենպրեսի մամուլի սրահ
- Սկսելու ամսաթիվը և ժամանակը 04/02/2021 12:00
- Ավարտի ամսաթիվը և ժամանակը 04/02/2021 13:00
Newmag հրատարակչությունը և «ԱՐԻ» գրականության հիմնադրամը սկսում են «Զապել» կին գրողների միջազգային ֆորումը: Գրական միջազգային այս հարթակում հանդես կգան կին գրողներ, այստեղ նրանք կներկայացնեն իրենց պատմությունները՝կայացման ճանապարհին իրենց առջև ծառացած մարտահրավերների, անհաջողությունների, հիասթափությունների, դժվարությունների մասին:
Ֆորումի ուշադրության կենտրոնում է լինելու կին գրողի դերը մշակույթում, հասարակության մեջ և հասարակության դերը կանանցգրականության մեջ: Ֆորումը գործելու է սկզբնական շրջանում առցանց։ Ֆորումի գործունեությանը կարող եք ծանոթանալ www.zabel.am կայքում: Հայ և միջազգային գրողների ելույթները և դասախոսությունները, հարցազրույցները, պանելայինքննարկումներն ու այլ միջոցառումները կտեղադրվեն կայքում և սոցիալական էջերում: Նախաձեռնողները նպատակ ունեն ֆորումը հետագայում վերածել նաև փառատոնի:
Խորհրդանշական է, որ ֆորումի ստեղծման հայտարարությունը և առաջիկա ծրագրերը հանրությանը կներկայացվեն փետրվարի 4-ին՝ պոլսահայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ ու ազգային–հասարակական անվանիգործիչ Զապել Եսայանի ծննդյան օրը:
Ֆորումի մեկնարկի և առաջիկա անելիքների մասին փետրվարի 4-ին, ժամը 12։00-ին Արմենպրեսի մամուլի սրահում լրատվամիջոցների հետ կհանդիպեն «ԱՐԻ» գրականության հիմնադրամի գործադիր տնօրեն Արևիկ Աշխարոյանը և Newmag հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանը։