Օրեր առաջ Newmag-ը ներկայացրեց համաշխարհային բեսթսելլեր․ Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպը։ Իտալացի առեղծվածային այս գրողըի ստեղծագործությունները թարգմանվել են 40 լեզվով։ 2016-ին Ֆերանտեն ընդգրկվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում ՝ ըստ Time պարբերականի: Գործերը հայտվել են New York Time-ի լավագույն վեպերի տասնյակում:
Ֆերանտեի ինքնությունը մինչև այժմ անհայտ է, թեև բավականաչափ հայտնի հեղինակ է։ համաշխարհային ճանաչում ստացել է «Նեապոլիտանական քառյակի» շնորհիվ։ Այդ 4 վեպերի մեջ առաջինը հենց «Իմ հանճարեղ ընկերուհին» գիրքն է, որը հրատարակել է Newmag-ը։ Սա կլանող պատմություն է Նեապոլի աղքատ թաղամասի երկու լուսավոր աղջիկների՝ Լիլայի և Էլենայի ոչ այնքան հարթ ընկերության մասին:
Ըստ ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնի, վեպը պարզապես հիպնոսացնում է. Կտրվել գրքից պարզապես հնարավոր չէ:
Ֆերանտեն այնպիսի ագրեսիվությամբ է գրում կանանց խառը ու բարդ հարաբերությունների մասին, որ նրան կարդալիս իրական աշխարհը մոռանում ես: Նա քաղաքաբնակ երկու աղքատ աղջիկների սերը, բաժանումը և վերամիավորումը վերածում է նրանց հայրենի քաղաքի ողբերգության: Ըստ ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնի, վեպը պարզապես հիպնոսացնում է. Կտրվել գրքից պարզապես հնարավոր չէ: