Ես իմ մասին
Իրականում ես ինձ կոչեցի գրող այն ժամանակ, երբ գումար աշխատելու մյուս տարաբերակները չաշխատեցին, այնպես, ինչպես ես էի պատկերացնում։ Բայց փոքրուց ես միշտ ցանկացել եմ գրող դառնալ: Իրականում, ես միշտ ստեղծագործել եմ, սկսած այն պահից, երբ կարողացել եմ գրել: Պատմվածքներ եմ հորինել, բայց միշտ կարծես վախեցել եմ ինքս ինձ գրող անվանել։ Կարծում եմ, որ մարդ դադարում է ինքն իր վրա աշխատել, երբ իր երազանքները կատարված է համարում: Շատ ժամանակ պահանջվեց, որ ես ինձ գրող անվանեմ և ընդունեմ դա որպես մասնագիտություն:
Կանայք ու գրականությունը
Կան կանայք, որոնք կարդում են միայն հատուկ կանացի գրականություն, և կան օրինակ բեսթսելլերներ, որ երբ հարցնում ես մարդկանց, թե ինչու է այն դարձել բեսթսելլեր, պատասխանն է՝ «այն նաև տղամարդ ընթերցողների համար է»։ Երբ ես նայում եմ իմ ընկերներին, նրանց, ովքեր գրում են և շատ կարդում, կարող եմ ասել, որ մենք կարդում ենք նույն բաները` անկախ սեռից։ Բայց նաև ունեմ ընկերներ, ովքեր գրական շրջանակից չեն, տղամարդիկ շատ չեն կարդում` հատկապես վեպեր ու բանաստեղծություններ: Եվ եթե, օրինակ, ես գրում եմ բանաստեղծություններ, ընթերցողների քանակը շատ քիչ է, և տոկոսային հարաբերությամբ կանայք ավելի շատ են կարդում դրանք։
Եթե, օրինակ, ես գրում եմ բանաստեղծություններ, ընթերցողների քանակը շատ քիչ է, և տոկոսային հարաբերությամբ կանայք ավելի շատ են կարդում դրանք։
Այնուամենայնիվ, ես փորձում եմ առաջնորդվել իմ հետաքրքրություններով և եթե ես գրում եմ, օրինակ, քաղաքականության մասին, դա չի նշանակում, որ ես օգտագործում եմ զգացական կարծրատիպերը կանացի ընթերցողների համար, որոնք սիրում են, օրինակ, Բրիջիթ Ջոնսին կամ այլ հուզիչ կատակերգություններ։ Իհարկե, դա չի նշանակում, որ ինձ չեն ոգեշնչում նրանք, ովքեր գրում են սիրային պատմություններ։ Բայց ես ինքս չեմ կարող գրել նման բաներ։ Այդ թեման ինձ այնքան չի հետաքրքրում, որքան այն գործը, որ ես եմ անում։
Գերմանացի գրողների մասնակցությունը ֆորումում հնարավոր է դարձել Երևանում «Գյոթե կենտրոնի» հետ գործակցությամբ։