Նարինե Կռոյանը ծնվել, այժմ էլ բնակվում է Վանաձորում: Արձակագիրը դասավանդում է Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում, Տնտեսագիտության թեկնածու է, գիտական հոդվածների հեղինակ: Սովորելու, ավարտելու ու դասավանդելու տարիներին չի դադարել ստեղծագործել, բայց տպագրվեց հասուն տարիքում. «Ես պահանջկոտ եմ իմ նկատմամբ, յուրաքանչյուր գրված տեքստ չեմ համարում գրականություն, նույնիսկ եթե դա իմն է: Իր առաջին պատերազմի մասին պատմվածքը՝ «Արյունը», գրվել է 2014-ի օգոստոսին՝ կապված ռազմական զարգացումների հետ»:
Մեր ժողովուրդը վերածվել է սպառողական հոգեբանությամբ հասարակության, սկսեցինք հեշտությամբ և արագ մոռանալ ցավը:
Այս ժամանակ գրողն ընկճախտի մեջ էր, միայն գրելն էր թեթևացնում հոգեբանական ծանր վիճակը: 2016-ին Ապրիլյան պատերազմի ժամանակ ևս Նարինե Կռոյանը չլռեց, գրեց ու պատմվածքի միջոցով պատմեց իր հույզերի մասին: Արցախյան 3-րդ պատերազմին երկու գործ գրեց՝ «Մի աչքերով հրեշտակ»-ն ու «Տերևաթափը»: «Այս պատմությունները, որոնք ես գրել եմ, հատուկ նպատակ են ունեցել: Մեր ժողովուրդը վերածվել է սպառողական հոգեբանությամբ հասարակության, սկսեցինք հեշտությամբ և արագ մոռանալ ցավը: Դա կարող է լինել ինքնապաշտպանության բնազդ. նրանք չեն ուզում հիշել: Բայց ես ուզում եմ, որ նրանք հիշեն, ես հշեցնելու ու ցավեցնելու եմ»:
Ըստ գրողի, պատերազմն ավարտված չէ՝ ի վերջո, մենք պարտք ունենք, որ պետք է վճարենք որբերին: Նարինե Կռոյանը մեջբերում է Կաֆկային՝ գիրքը մուրճ է, որով մեր ներսի սառած ծովը պետք է կոտրենք. դա է գրողի հիմնական խնդիրը: