Ծանոթացե՛ք, Զապել կին գրողների ֆորումի նոր գրողն է՝ Ասլը Պերկերն Իզմիրից: Ասլն սովորել է Դոքուզ Եյլուլ համալսարանի Արվեստի և գիտությունների ֆակուլտետում՝ ամերիկագիտության բաժինում։
Գրական գործունեությունը սկսել է նախ գովազդային գործակալությունից, որտեղ համառոտ տեքստեր էր գրում հոլովակների համար, ստեղծագրծելու հանդեպ մեծ սերը նրան տանում է դեպի լրագրություն, ու երկար ժամանակ մնում է այս ոլորտում:
2001թ.-ին տեղափոխվում է Նյու Յորք: Սկզբում թարգմանիչ էր, հետո միայն լուրջ զբաղվել է գրական կարիերայով: Առաջին վեպը՝ «Ուրիշի բույրը», լույս է տեսել 2005թ.-ին, երկրորդը՝ «Դահիճի գերեզմանատունը», հրատարակվել է 2009թ.-ին, հետո թարգմանվել է 8 լեզվով։ Ասլը Պերկերի երրորդ վեպը՝ «Սուֆլե»-ն, լույս տեսավ 2011թ.-ին և շատ կարճ ժամանակում դարձավ բեսթսելլեր: Թարգմանվել է 23 լեզվով: Այս գործին անդրադարձել է Daily Mail ամսագիրը, և գիրքը նկարագրել 3 բառով՝ զվարճալի, հուզիչ, խելացի:
Ասլը Պերկերը նաև դասախոսում է: Նա դասավանդել է ԱՄՆ Այովա համալսարանի «Տողերի միջև» ստեղծագրության միջազգային ծրագրում, ինչպես նաև 2018 թվականին ԱՐԻ գրականության հիմնադրամի «Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարում: