Սա Զապել Եսայանի ձեռքով ասեղնագործած թեյի սրբիչն է, որը Գրականության ու արվեստի թանգարանը ցուցադրել է իր մշտական նմուշների կողքին։ Թանգարանի գիտքարտուղար Մարինե Հարոյանը ցուցադրում է պոլսահայ գրողի անձնական ամենամեծ արխիվը, որը պահպանվում է հենց այստեղ. «Անձնական արխիվում ունենք մի փոքր իրային, հուշային մաս, որտեղ պահպանվել են մեկ-երկու իր, օրինակ մի փոքր խաչ իր խաչն է եղել։ քանի որ Զապել Եսայանը շատ սիրել է ասեղնագործել, իր ասեղնագուրծություններից ունենք մի քանի կտոր։ Եվ այստեղ, մեր ցուցադրության մեջ, կարող եք տեսնել իր ասեղնագործած սրբիչը, իր լուսանկարով»:
Թանգարանի ձեռագրնատանն է պահպանվում Զապել Եսայանի 2000 ավելի նյութ․ նամակներ, լուսանկարներ, հարազատներին պատկանող արխիվային փաստաթղթեր։ Նրա ամուսինը՝ Տիգրան Եսայանը, նկարիչ էր։ Նրա գործերից ևս թանգարանին են ի պահ տվել. «Իր արխիվում անձնական ֆոնդը բաժանված է մի քանի բաժինների։ Առաջինը՝ դա ստեղծագործական բաժինն է, որտեղ ունենք իր կողմից թանգարին նվիրված իր երգերի լիակատար ժողովածում, ինքնագրով, որտեղ կա նաև ալազանի մեքենագիր առաջաբանը։ Նաև ունենք մի քանի թաթերական փորձեր, մեկը նաև լիբրետտո է, որը հավանաբար կինոսցենար է , որը նա ուղարկել է Հայֆիլմ կինոստուդիա»։
Առաջին նյութերը հենց նա, Զապել Եսայանն է 1935թ․ բերել թանգարան։ Իսկ արդեն տարիներ անց, նրա դուստռը, Սոֆյան ընտանեկան կարևորագույն նյութերը վստահեց գրականության և արվեստի թանգարանին. «Լուսանկարների ֆոնդը բավականին մեծ է, բայց կոկնրետ իր լուսանկարներից քիչ են այնտեղ, ավելի շատ հարազատների և այլ անձանց լուսանկարներ են այնտեղ տեղ գտել։ գրքերից քիչ բան ունենք, հիմնականումիր հրատարակած գրքերն են, որպես անձնական գրադարան կարելի է ասել չունենք»։
Արժեքավոր արխիվում կա մի յուրորինակ տետր, որտեղ Զապել Եսայանը իր գրական, փիլիսոփայական նոթերը գրի առնելուց բացի, լրացրել է սիրելի գրքերի ցանկը։ 200ից ավելի իր և իրեն ուղղված 500 նամակները ևս այս ձեռագրատանն են պահվում՝ նկատում է Հարոյանը. «Զապել Եսայանը բացի գրական գործունեությունից նաև հասարակական և բարեգործական գործունեություն ուներ։ Եվ թե իր փաստաթղթերում, թե իր նամակներում կա դրա արթացոլանքը։ Օրինակմ Նամակագրություն ունի տարբեր բարեգործական ընկերություների հետ, կապված Կիլիկիայի, Ադանայի որբերի հարցերով, որ ինքը զբաղվել է, Կարմի խաչի և շատ այլ տարբեր կազմակերպությունների հետ նաև։ Նաև ֆրանսերեն լեզվով շատ նյութեր կան»։
Զապել Եսայանի գրական ժառանգության մի մասը դեռ հրատարակված չէ։ Հուշագրավ նամակները, անձնական արխիվում պահպանվող գրական արժեքավոր որոշ գործեր հայերեն և ֆրանսերեն լեզուներով դեռ անտիպ են։