Լույս է տեսել ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի դոցենտ, եզդի գրող Թերեզա Ամրյանի առաջին գիրքը՝ «Այն եզդի կնոջ ճամպրուկը»:
Վեպի գլխավոր հերոսը եզդի կինն է, ով ուզում է պահպանել ճամպրուկի պարունակությունը՝ իր հոգևոր նախնիներից ժառանգություն ստացած հոգևոր, մշակութային, պատգամները, և այն փոխանցել սերունդներին՝ նոր գույներով հարստացրած:
Գիրքը հրատարակվել է Զանգակը: Թերեզա Ամրյանի առաջին գործն ինքնակենսագրական պատումների կտորներ է պարունակում, իսկ հեղինակը հայտնվել է պատմողի դերում: Նա հաճախ է գրում իր ազգակից եզդիների մասին, երբեմն անդրադառնում իր ժողովրդին հուզող հարցերին:
«Գրելու պրոցեսը կարծես զրույց լինի ինքս ինձ հետ։ Գուցե դա է պատճառը, որ ընթեցողը անկեղծություն է տեսնում և գնահատում է այն։ Ես վստահ եմ, որ ընթերցողը ոչ թե նպաստում է գրածի արժեզրկմանը, այլ ընդհակառակը յուրովի է արժևորում դա»,-հարցարզույցներից մեկում ասել է Թերեզա Ամրյանը: