Ապրիլի 7-ի կապակցությամբ անդրադառնում ենք երկու գրողների՝ Հասմիկ Սիմոնյանի ու Արմինե Դանիելյանի հեղինակած «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» աշխատանքին: Այս գրքում տեղ են գտել տարբեր մասնագիտություններ ունեցող հիսուն կանանց զարմանալի ու յուրատիպ պատմություններ։ Այդ կանանց շարքում են հայտնի գյուտարարներ, ճամփորդներ, դիվանագետներ, գիտնականներ, արվեստագետներ, սակայն կան նաև ոչ այդքան հայտնի անուններ:
Գրքի հեղինակները փորձել են փոխանցել աշխարհը փոխած կանանց, ովքեր իրենց գործունեության և անցած ճանապարհով վառ օրինակ կարող են լինել բոլոր նրանց համար, ովքեր քարտեզագրում են ապագա երազանքների ու նպատակների իրականացման ուղին:
Հասմիկն ու Արմինեն գրքում ընտրել են 50 պատմություն, աշխարհի տարբեր կողմերում ապրող 50 կանանց, որոնք կարողացել են փոխել իրենց կյանքը ու նաև աշխարհը։ Հետաքրքիր, փաստավավերագրական հատվածներով, իսկ որոշ էսսեներում նաեւ երկխոսությունների միջոցով գրքի հեղինակները փորձել են փոխանցել աշխարհը փոխած կանանց, ովքեր իրենց գործունեության և անցած ճանապարհով վառ օրինակ կարող են լինել բոլոր նրանց համար, ովքեր քարտեզագրում են ապագա երազանքների ու նպատակների իրականացման ուղին:
Գիրքը լույս է տեսել Հայաստանում կանանց հիմնադրամի և Գերմանիայում Ֆիլիա կանանց հիմնադրամի աջակցությամբ: Տպագրել է «Մագաղաթ պլյուս» հրատարակչությունը: Ի դեպ, պատրաստվում են հրատարակել նաև«Հայ կանայք, որ փոխեցին աշխարհը» եւ «Հաշմանդամություն ունեցող կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքերը: