«Գրականությունը զարդանախշ, հաճելի ժամանց կամ գեղեցիկ ծաղիկ չէ, գրականությունն անարդարության դեմ պայքարելու զենք է»։ Հենց այս համոզմամբ էլ ստեղծագործեց ու պայքարեց Զապել Եսայանը՝ 20-րդ դարի ամենաանվախ հայ հումանիստ կին-գրողը:
Ծնվել է 1878 թվականին, մեծացել է Պոլսի Սիլիհտարի պարտեզներ թաղամասում։ Մանկության հուշերը ներկայացնում է «Սիլիհտարի պարտեզներ» ինքնակենսագրական վեպում։ Ստեղծագործել է աննկարագրելիորեն գեղեցիկ, երաժշտական և հարուստ լեզվով։ Զապել Եսայանը հայ գրականության մեջ առաջինն է, որ գրել է «փիլիսոփայական վեպ» ժանրով:
Զապելը հայկական շրջանակներում գրական առասպել էր, բոլոր թերթերը միայն նրա մասին էին խոսում։
Հասարակական գործիչ , թարգմանիչ, հրապարակագիր Զապել Եսայանը բարձրագույն կրթություն է ստացել Եվրոպայի սրտում՝ Ֆրանսիայում, մասնակցել գրականության և փիլիսոփայության դասընթացների։ Օսմանյան կայսրությունում քիչ էին այդպիսի կանայք։ Նա միակ կին գրողն էր, որին երիտթուրքերը ներառել էին «ոչնչացման ենթակա» հայ մտավորականների սև ցուցակ։
Զապելը հայկական շրջանակներում գրական առասպել էր, բոլոր թերթերը միայն նրա մասին էին խոսում։ Նրա ազատամտությունը, պրպտուն և ճկուն միտքը վառ արտահայտվել է ոչ միայն իր ստեղծագործություններում և նամակներում, այլև կենցաղում։ Միայնակ ճամփորդում էր Եվրոպայում և Միջին Արևելքում:
Ցեղասպանության մասին ֆրանսերեն լույս տեսած գրեթե բոլոր նյութերում ունեցել է իր ներդրումը:
1909 թվականի ապրիլին երիտթուրքերը կազմակերպում են Ադանայի հայերի կոտորածը: Հայ մտավորականները, գրողներն ու հանրային գործիչները կազմում են պատվիրակություններ, որոնք մեկնում են աղետի վայրեր: Նրանց մեջ էր նաև Զապել Եսայանը, որը երեք ամիս լինում է Ադանա, Մերսին, Սիս, Օսմանիե և այլ բնակավայրերում, լսում կոտորածների ականատեսներին ու գրի առնում նրանց վկայությունները:
Նա Ադանայի և 1915 թվականի ջարդերի մասին գրած առաջին վկայագիրներից է։ Ցեղասպանության մասին ֆրանսերեն լույս տեսած գրեթե բոլոր նյութերում ունեցել է իր ներդրումը: Գրել է ֆրանսերեն բազմաթիվ հոդվածներ, որոնք նվիրված են եղել մարդու իրավունքներին և սոցիալական արդարությանը։
Հասարակության մեջ կնոջ դերին անդրադառնալուց զատ, կանանց իրավունքները դիտարկում էր մարդու հիմնարար իրավունքների համատեքստում։ Պաշտպանում էր մարդկանց իրավունքները՝ անկախ նրանց սեռից և սոցիալական դիրքից։
Զապելը վստահ էր, որ ճշմարտությունը երբևէ հաղթանակելու է:
1915 թվականի Ցեղասպանության ժամանակ նա կարողանում է փրկվել, ապաստանանում է Բուլղարիայում, հետո՝ մեկնում Թիֆլիս: Այդ ընթացքում Զապելը կարևոր գործունեություն է ծավալում հայ տարագիրներին ապաստան տալու գործում: Գրական ճակատում շարունակում է խոսել քաղաքական ու սոցիալական խնդիրների մասին: Ցեղասպանությանը նվիրված «Ժողովուրդի մը հոգեվարքը» գրքում հավաքում է մահից մազապուրծ եղած մարդկանց վկայությունները:
Զապել Եսայանը Խորհրդային Հայաստանում ստալինյան բռնապետության նահատակներից է։ 1937 թվականին Գրողների միությունում Եղիշե Չարենցին հրապարակավ պաշտպանելու համար նրան ձերբակալում են և աքսորում Սիբիր։ Եսայանի գործունեությունն ընդհատվում է 1937 թվականին։ Մահվան հանգամանքներն անհայտ են: Մեկ տասնամյակ անց՝ 1957-ին, ԽՍՀՄ զինվորական կոլեգիան արդարացրեց նրան՝ ճանաչելով անմեղ՝ հետմահու։
Զապելը վստահ էր, որ ճշմարտությունը երբևէ հաղթանակելու է: Նա թողել է մինչև այսօր չուսումնասիրված գրական հարուստ ժառանգություն՝ վեպից մինչև նամակներ։ Վերջերս Փարիզում մի փողոց կոչվեց Զապել Եսայանի անունով։ Ամերիկյան Refinery (Ռըֆայների) կայքի կազմած վարկանիշի համաձայն` մարդկության պատմության մեջ ամենախիզախ կանանցից մեկը հայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս Զապել Եսայանն է:
Նա հաճախ էր կրկնում՝ կինը աշխարհ չի եկած մինակ հաճելի ըլլալու համար, կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական հատկությունները զարգացնելու համար: